«Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ չեն կարող մի շաբաթ յոլլա գնալ առանց հաց». Միքայել Մելքումյան

«Տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ չեն կարող մի շաբաթ յոլլա գնալ առանց հաց». Միքայել Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.am«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր Ազգային ժողովում, ելնելով ստեղծված իրավիճակից, հրատապ կոչով հանդես եկավ կառավարությանը:

«Այն մեր համաքաղաքացիները, ովքեր ձեռնարկությունների աշխատակիցեր չեն, հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից գալիս են Երևան ամեն օր աշխատելու, կոչ եմ անում այդ քաղաքացիներին արագ նույնականացնել»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նշեց, որ նրանք որևէ նպաստների համակարգում չկան, որևէ տեղ գրանցված չեն, բայց իրենց վաստակած օրվա հացով ապրում են, իսկ հիմա դա խաթարված է: «Ես խոսել եմ փոխվարչապետի հետ, հիմա պետք է նրանց արագ նույնականացնել, որպեսզի գրանցվեն, քանի որ մարդ մի շաբաթ, տասը օր չի կարող յոլլա գնալ առանց հաց»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում