Էջմիածնում ժամանակավորապես հավաքվել են շարժական նստարանները. Դիաննա Գասպարյան

Էջմիածնում ժամանակավորապես հավաքվել են շարժական նստարանները. Դիաննա Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, FacebookԷջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Որպես նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառում՝ այսօր ժամանակավորապես հավաքվել են քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված շարժական նստարանները, որոնց վրա խմբերով նստելու սովորություն ունեն հատկապես մեր տարեց համաքաղաքացիները:

Եթե ձեր առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ լինի հեռացնել նաև ոչ շարժական նստարանները կամ ապամոնտաժել բակերի զրուցարանները (беседка), մենք կանենք դա, սակայն քաղաքի համար այս ծանր պահին կարելի է խուսափել մարդկային և ֆինանսական ռեսուրսներ խլող այդ գործընթացներից, եթե մնաք տանը և նույնը հորդորեք հատկապես ձեր ընտանիքի տարեց անդամներին:

Խնդրում եմ լինել գիտակից և օգնել մեզ. միայն այդպես հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը:

Արտակարգ դրությամբ սահմանած խիստ պայմանների ավարտից հետո նստարանները կրկին կտեղադրվեն նախկին վայրերում:»

На изображении может находиться: на улице

Դիաննա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում