Իրանում կարող է կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը սկսվել. ղեկավարությունը նոր արգելքներ է սահմանել Reuters

Իրանում կարող է կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքը սկսվել. ղեկավարությունը նոր արգելքներ է սահմանել Reuters

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Tert.am:  Իրանը կարող է կանգնել կորոնավիրուսի համաճարակի բռնկման երկրորդ ալիքի առաջ: Reuters գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ չորեքշաբթի հանդես է եկել կառավարության խոսնակ Ալի Ռաբիին:

«Ցավոք, որոշ իրանցիներ անտեսում են առողջապահության նախարարության խորհուրդները (իրանական) Նոր տարվա տոնակատարության ժամանակ: Դա կարող է հանգեցնել կորնավիրուսի տարածման երկրորդ ալիքին»,– ասել է կառավարության ներկայացուցիչը պետական հեռուստատեսությամբ:

Վերջինս հավելել է, որ բոլոր ուղևորությունները քաղաքների միջև արգելվում են, իսկ խախտումները իրավական արձագանք կստանան:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի հայտարարել է, որ կարող են արգելվել նաև ավանդական հավաքներն այգիներում: Վերջինիս խոսքով՝ երկրում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2077-ի, վարակվածների թիվը գերազանցել է 27 000-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում