AM | RU
USD
EUR
RUB

Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Aysor.amՊետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոն է այցելել ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ և հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Նախօրեին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն էր տարածել` խնդրելով կուսակցական ընկերներին, ինչպես նաև ամեն տարի մարտի 25-ին Կոմիտասի անվան պանթեոն այցելող` Անդրանիկ Մարգարյանի ընկերներին, մերձավորներին, նախկին գործընկերներին, անվանի պետական, քաղաքական գործչի հանդեպ մեծագույն հարգանք տածող բազմաթիվ անհատների` այս տարի ձեռնպահ մնալ Պանթեոն այցելությունից, մնալ տանը և Անդրանիկ Մարգարյանի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցել` աղոթելով նրա հոգու հանգստության համար:

ՀՀԿ-ն կոչ էր արել մեծագույն վտանգ և լուրջ մարտահարավեր դարձած համավարակի այս ժամանակաշրջանում առավելապես հոգ տանել միմյանց նկատմամբ, ցուցաբերել սոցիալական մեծ պատասխանատվություն, պետական մտածողություն և քաղաքացիական բարձր գիտակցություն` համատեղ ուժերով հաղթահարելու ստեղծված իրավիճակը և երկիրը վերադարձնելու կյանքի բնականոն հուն:

 

Լրահոս
Համաճարակի նման մասշտաբների, այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է․ Աղասի Ենոքյան Պարետի կողմից սահմանվել են արգելքներ Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսրայելում 9 հայ ուսանողների հետ. ՀՀ ԱԳՆ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի` Հայաստան ներթափանցելու և տարածվելու հիմնական պատասխանատուներից է. Նարեկ Սամսոնյան ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ Քառօրյայի օրը Արարատի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 158 դեպք. մարզպետ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Երկրում տիրող այս իրավիճակի պատասխանատուն վարչապետ Փաշինյանն ու իր իշխանությունն են. Իշխան Սաղաթելյան Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ. Մարինե Սուքիասյան Թուրքիան սկանդալով լքել է ՆԱՏՕ-ի առաջին վիրտուալ գագաթնաժողովը Ջուր չի լինելու. մանրամասներ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության իրավիճակը բարեհաջող սցենարով է զարգանում. ՌԴ առողջապահության նախարար Հայաստանում 4-5 անգամ ավելի վարակակիրներ կան, քան 4 միլիոնանոց Վրաստանում, ինչ է սա ցույց տալիս. քաղաքագետ ՀՀ Պարետի նոր որոշումը Ղազախստանում 28 բուժաշխատող կորոնավիրուսով է վարակվել. «ՌԻԱ Նովոստի» Նոր նշանակում Ստեփանակերտում այսօրվանից ժամը 20։00-ից հետո հասարակական տրանսպորտը չի աշխատի Արցախում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն ու աջակցության մեխանիզմները Գտնենք մեզ էստոնիա-Բանգլադեշ դիապազոնում. Արմեն Մինասյան (լուսանկար) Արցախում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները. ՊՆ Քաղաքապետարանը հորդորում է հայհոյել Տիգրան Ավինյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է արել Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը մեկնեց Հայաստան Արցախի ՄԻՊ-ը՝ երկրում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Ճգնաժամի թերագնահատումն ամենավտանգավոր սխալն է Արցախում մահացած զինծառայողն Աբովյան քաղաքից էր Կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչու օրենքը բերեց և ընդունեց. իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել. Պատգամավոր «Վրաստանի պայքարը կորոնավիրուսի դեմ անսպասելիորեն հաջող է ընթանում». Foreign Policy Կլինեն գնային տատանումներ, պետք է հանգիստ վերաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Մեդիա պաշտպան»-ը իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում չսահմանափակել խոսքի ազատությունը Ապրիլյանում 400 հա-ից էլ քիչ տարածք ենք կորցրել. Սերժ Սարգսյան Հայաստանը կարող է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստանալ ռուսական թեստավորվող վակցինան Ավելի քան կես միլիոն լոնդոնցիներ կարող են վարակված լինել կորոնավիրուսով. «ՏԱՍՍ» ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՀՀ պարետը նոր որոշում է կայացրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan