Ոստիկանությունը շարունակում է ստուգումները․ 685 տրանսպորտային միջոցում 2-ից ավելի անձ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է ստուգումները․ 685 տրանսպորտային միջոցում 2-ից ավելի անձ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Times.amՈստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձ։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 9 վարորդի նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։

Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում