Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 122-ի. «ՌԻԱ Նովոստի»

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 122-ի. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.amԱդրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 122-ի, մահվան դեպքերը 3-ն են, տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբին:

Մեկ օր առաջ օպերատիվ շտաբը տեղեկացրել էր, որ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 93 դեպք է գրանցվել, 10-ն առողջացել են, 2-ը` մահացել:

«Ադրբեջանում կորոնավիրուս է հաստատվել ևս 29 մարդու մոտ: Մահվան մեկ դեպք է գրանցվել»,- ասված է շտաբի մամուլի հաղորդագրությունում:

Վերջին օրվա ընթացքում բուժվել է ևս 5 մարդ, ընդհանուր առողջացածների թիվը 15 է:

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 488 055-ի, որից 22 049-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 117 600 մարդ

Հետևեք մեզ նաև Telegram-ում