Գծանշումներ սուպերմարկետներում՝ հերթերում հեռավորություն ապահովելու համար

Գծանշումներ սուպերմարկետներում՝ հերթերում հեռավորություն ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.amԵրևանի քաղաքապետարանի հորդորով սուպերմարկետներում հատուկ միջոցառումներ են ձեռնարկում: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց են տալիս, թե վիրուսով չվարակվելու համար ինչ միջոցառումներ են իրականացվում և հորդորում են հերթերում գծանշումներին հետևել:

«Համաճարակով պայմանավորված՝ մենք լրիվ ուրիշ աշխատանքային ռեժիմի անցանք. արտահագուստներով, հաճախորդներին դեզինֆեկցիա անել նյութերով, ներս մտնելիս բոլորին պարտադիր դեզինֆեկցիա ենք անում: Հաճախորդներին խնդրում ենք, որ օգտվեն գծանշումներից, որոնք հատակին են, որպեսզի սոցիալական հեռավորություն պահեն իրարից: Սա բոլորիս ապահովության համար է»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Աշխատակիցներից մեկն էլ նշեց, որ սրահի բոլոր հատվածներում ալկոգել է դրված, որպեսզի հաճախորդները և հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցները կարողանան ախտահանեն իրենց ձեռքերը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում