Սևաբերդի ջրամբարում ձկներ են սատկել. տեղեկությունը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

Սևաբերդի ջրամբարում ձկներ են սատկել. տեղեկությունը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.amԿոտայքի մարզի Սևաբերդի ջրամբարի ձկները սատկել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է օգտատեր Տիգրան Առաքելյանը:

Նա հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ ջրամբարի ափին բազմաթիվ սատկած ձկներ կան:

«Սա այսօրվա նկարած է։ Սևաբերդի ջրամբար։ Բնապահպանները և իրավապահները պետք է պարզեն՝ սա ի՞նչի արդյունք է»,- գրել է նա։

Օգտատիրոջ հրապարակմանն արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը Շրջակա միջավայրի նախարարությունը փոխանցել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներն արդեն զբաղվում են խնդրով։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում