Զելենսկին հայտարարել է արտակարգ դրության ժամանակ սահմանված միջոցների խստացման և սահմանները փակելու մասին. «Կորեսպոնդենտ»

Զելենսկին հայտարարել է արտակարգ դրության ժամանակ սահմանված միջոցների խստացման և սահմանները փակելու մասին. «Կորեսպոնդենտ»

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Tert.amՈւկրաինայի իշխանությունները խստացնում են երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ընթացքում գործող սահմանափակումները:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, մարտի 27-ից փակ կլինեն բոլոր սահմանները: Այս մասին տեսաուղերձով հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Այս ռեժիմը բռնապետության մասին չէ, այլ կարգապահության: Այսօր մենք այնքան կոշտ ենք վարվում, որքան պահանջում է ներկան և ապագայի մարտահրավերները: Այս պատճառով կփակվեն բոլոր պետական սահմաններն ու կդադարեցվեն բոլոր ուղևորատար փոխադրումները»,- ասել է Զելենսկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում