Պատրիկ Դևեջյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Պատրիկ Դևեջյանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Panorama.amՖրանսիայի նախկին նախարար, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ ֆրանսահայ Պատրիկ Դևեջյանի մոտ ախտորոշվել է կորովիրուս։ 75-ամյա Դևեջյանը չորեքշաբի օրվանից գտնվում է հոսպիտալում։

Երեկ երեկոյան մեկնարկին Պատրիկ Դևեջյանը Twitter-ում գրառում է կատարել ու հայտնել, որ համաճարակն իրեն էլ է վարակել։

«Ինձ էլ վարակեց համաճարակը, հետևաբար, ուզում եմ վկայակոչել բժիշկների և բոլոր խնամակալների բացառիկ աշխատանքը: Հոգնած, բայց նրանց շնորհիվ կայունացած ես վեր եմ կենում և նրանցից շատ մեծ շնորհակալություն եմ հայտնում՝ բոլոր հիվանդներին նրանց մշտական օգնության համար»,-գրել է Դևեջյանը։

Դևեջյանը շարունակում է աշխատել հեռակա կարգով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում