Մարզահամերգային համալիրը ևս ծառայելու է որպես մեկուսացման վայր

Մարզահամերգային համալիրը ևս ծառայելու է որպես մեկուսացման վայր

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Tert.amՄենք պաշտոնական որևէ հրահանգ կամ աջարկ չենք ստացել համալիրի տարածքը ևս որպես քաղաքացիներիհամար մեկուսացման վայր ծառայեցնելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետզրույցում ասաց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը:

«Մենք ևս շրջանառվող նման տեղեկություններ ենք լսել, բայց ասեմ՝ պաշտոնապես ոչինչ չի ասվել, արվել է միայն գույքագրում: Գույքագրումն էլ երևի պայմանավորված է նրանով, որ Պարետատունը դիտարկում է նաև իրավիճակով պայմանավորված տարբեր հաստատություններում քաղաքացիներին մեկուսացնելու հարցը: Բայց կրկնում եմ՝ այս պահին որևէ որոշում համալիրի տարածքի հետ կապված չկա»,- ասաց նա:

Կարեն Ղազարյանն ապատեղեկատվություն որակեց շրջանառվող լուրերը, թե համալիրի մեծ դահլիճում նստարանները տեղաշարժել են մահճակլներ տեղավորելու նպատակով:

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 329 է: Բուժվածների թիվը 18 է, փաստացի բուժվողներինը՝ 311, բացասական թեստերը՝ 1625, մահվան ելքերը՝ 1:

Հետևեք մեզ նաև Telegram-ում