Ռուսաստանում կարանտինը խախտողները կտուգանվեն մինչև 1 միլիոն ռուբլիով

Ռուսաստանում կարանտինը խախտողները կտուգանվեն մինչև 1 միլիոն ռուբլիով

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Analitik.am: Ռուսաստանում կարանտինը խախտող քաղաքացիների համար առավելագույն տուգանքը կկազմի 300 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 500 հազար, կազմակերպությունների համար՝ մեկ միլիոն: Այս մասին նշված է ՌԴ Կառավարության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխություններում, որոնք Պետդումա է ներկայացվել մարտի 26-ին:

Վերոնշյալ տուգանքի չափը կարող է սպառնալ սանիտարական և համաճարակաբանական ստանդարտների կրկնակի խախտման դեպքում: Մեկ խախտման դեպքում ռուսաստանցիների համար տուգանքը կկազմի 15-40 հազար ռուբլի, իշխանության ներկայացուցիչների համար՝ 50-150 հազար, իրավաբանական անձանց համար՝ 200-500 հազար, կամ գործունեության դադարեցում՝ մինչև 30 օր:

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ կներդրվի նյութական պատիժ «թեթևամիտ» մարդկանց համար, ովքեր չեն պահպանում կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում