AM | RU
USD
EUR
RUB

Աննախադեպ իրականություն. չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Times.am: Ցավոք, չկա այնպիսի ժանր, երբ հնարավոր լինի ասել՝ խնդրում եմ՝ սա կարդան այս կամ այն շրջանակները և չկարդան մյուսները։

Ես կուզեի, օրինակ, որ իմ այս գրածը կարդային «Իմ քայլի» 88-ը, կառավարության անդամները, պետական համակարգի վերնախավը։

Վարչապետը վաղ առավոտից ավետում է. «Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել»։ Լարվում ես, պահի մթնոլորտի տակ ամեն բան մտքումդ հաշվարկում և, շարունակելով հետևել վարչապետ Փաշինյանի գրածին, իմանում ես, որ ընդամենը ոստիականության համակարգում երկու կնոջ նշանակման մասին է խոսքը։

Իսկապես շատ կարևոր է, որ իմ նշած շրջանակներում սկսեն ինքնուրույն մտածել, թեկուզ լուռ, բայց սկսեն մտածել. իսկապես սա ա՞յն թեման է, որը այսօրվա աշխարհում ու այսօրվա Հայաստանում կարող է աննախադեպ համարվել ու դառնալ պետության առաջին դեմքի հայտարարության թեմա։

Մենք աննախադեպ աղետի մեջ ենք, վաղը աննախադեպ տնտեսական փլուզումների շեմին կարող է լինենք, աննախադեպ ծավալների ռիսկեր կան գյուղատնտեսության մեջ, իսկ դա նշանակում է՝ աշնանը աննախադեպ վիճակ։ Մենք աննախադեպ պարտադրված իզոլյիացիայի մեջ ենք, իսկ դա աննախադեպ իրողության առաջ է մեզ կանգնեցնելու։ Շատ կարևոր է, որ «Իմ քայլում», կառավարությունում, պետական համակարգում սկսեն մտածել այս ուղղությամբ։

Նախորդ օրն էլ մի այլ աննախադեպ բան էր տեղի ունեցել. Ճանապարհային ոստիկանությունը տուգանել էր ընտանիքի անդամին, ու դարձյալ երկրի առաջին դեմքը շտապել էր դա ձեռքբերում համարել։ Ստեղծվում է տպավորություն, որ պետական միտքը աշխատում է բացառապես մեկ անձի PR-ի վրա։ Շատ կարևոր է, որ ներսում սկսեն ավելի սառը նայել, որ ներսից սկսեն տեսնել ռիսկերը։ Պետք է անել առաջին, դժվար փորձերը՝ իրականությանը նայել սեփական աչքերով ու չվախենալ ինքնուրույն մտածել, որ երկու կնոջ նշանակումն ընդամենը երկու կնոջ նշանակում է, և ոչ մի աննախադեպ բան չկա։ Իսկ աննախադեպը այն ռիսկերն են, որ արդեն կան, ու որոնք այսօր շատ լուրջ քայլեր են պահանջում, որ վաղը բոլորս կոտրած տաշտակի առաջ չկանգնենք։ Շատ կարևոր է, որ իմ նշած իշխանական շրջանակների ներսում գտնվի լրջանալու ռեսուրսը։ Շատ կարևոր է, որ ներսում լրջության պոտենցիալ ունեցող դեմքերը չնախընտրեն ժամանակավոր կոմֆորտը, որովհետև այն մի կողմից իսկապես խիստ ժամանակավոր է լինելու, իսկ մյուս կողմից՝ պետության ռիսկերը շատ են մեծ, ու բոլորի, բոլոր շրջանակների կոնսոլիդացված ռեսուրսն է պետք լուծումներ գտնելու համար։ Իսկ եթե սա չարվի, ապա փլուզումների դեպքում պատասխան են տալու բոլորը, անկախ նրանից՝ չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են։

Մարինե ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Լրահոս
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնական հայտարարում է Կառավարության նիստն՝ ուղիղ. օրակարգում 31 հարց է, 26֊ը՝ չզեկուցվող Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո Վարակակիրների թվով դարձել ենք տարածաշրջանի «ռեկորդակիր». Կարեն Վրթանեսյան 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք Նոր լարվածություն Թուրքիայի և Հունաստանի միջև ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. նիստը՝ ուղիղ Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Միջերկրական ծովում 4 և 4,9 մագնիտուդ հզորությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Իրավունք». Սուպերնախարարից սուպերփոխվարչապետ «Հրապարակ»․ Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է «Ժողովուրդ»․ Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Փաստ»․ Իշխանության նկատմամբ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվել են «Հրապարակ»․ Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան «Ժողովուրդ»․ Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը հարձակումներ են գործել հայկական կայքերի վրա «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը «Հրապարակ»․ Հակառակորդի կրակոցից այրվել է հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի մեքենան «Փաստ»․ Իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, ևս մեկ վարկ վերցնել «Փաստ»․ Հանրության արձագանքը Արտուշ պապի հանդեպ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Սահմանափակվում է լրատվականների՝ վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխան ստանալու իրավունքը․ «Մեդիա պաշտպան» Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի» Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար «Իրատես». Կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում իշխանության ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց «Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր միջոցներ է կիրառում «անհնազանդ» պատգամավորներից ազատվելու համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan