ժամը 10:00-ից 12:00-ն պետք է սպասարկվեն միայն կենսաթոշակային տարիքի քաղաքացիները

ժամը 10:00-ից 12:00-ն պետք է սպասարկվեն միայն կենսաթոշակային տարիքի քաղաքացիները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Յուրաքանչյուր տնտեսվարող, որը զբաղվում է պարենային ապրանքների վաճառքով, յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 12:00-ն պետք է սպասարկի միայն կենսաթոշակային տարիք ունեցող անձանց: Սպասարկումից առաջ և հետո պետք է իրականացվի սրահի ախտահանում»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժաման հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ պարետի նոր՝ թիվ 19 որոշումն այսօր ուժի մեջ է մտել և ուժը կորցրել են նախկինները:

Մոնիթորինգի խմբի ուսումնասիրությունների և թեժ գծով ստացված հաղորդագրություների հիման վրա որոշման աղյուսակում հաստատվել է այն նոր գործունեության տեսակները, որոնք թույլատրվում են, արգելվում են կամ կարող են արվել հեռահար առցանց ձևով: «Այն ընկերությունները, որոնք շարունակում են գործունեությունը՝ խստորեն պետք է հետևեն սահմանված անվտանգության կանոներին, որպեսզի կորոնավիրուսը չտարածվի»,– հայտնեց փոխնախարարը և հավելեց. «Կան արգելված տնտեսական գործունեության տեսակներ, բայց պարետի ցուցումով կամ առողջապահության նախարարության առաջարկով կարող են իրականցվել, առանց որոշման փոփոխման»:

«Ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համար ցուցումն այնպես է, որ այդ գործունեությունը իրականացվի նեղ անձնակազմով, որպեսզի խուսափենք կուտակումներով»,– հայտնեց փոխնախարարը:

Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ թույլատրելի գործունեության ցանկը համալրվել է նորերով, որոնք ապահովում են պարենային խանութների մատակարարումները, պահեստների գործունեությունը և այս որոշումը կգործի մինչև մարտի 31-ը:

Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն անդրադարձավ ընկերություններին տրամադրվող աջակցությանը:

«Փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք 2019 թականին ունեցել են 24-ից 900 մլն դրամ շրջանառություն, կարող են դիմել վարկ ստանալու նպատակով: Դրանք են մշակող արդյունաբերությունը, կացությունը, հանրային սնունդը, փոխադրումը, պահեստային տնտեսությունները, զբոսաշրջությունը, առողջապահական ծառայութնունները, սպասարկման և այլ ծառայությունները»,- հայտնեց փախնախարարը և, շեշտելով, որ դիմող ընկերությունները պետք է ունենան բարվող հարկային և վարկային պատմություն, հավելեց. «Նրանց կտրամադրվի 50 մլն դրամ, բայց ոչ ավել քա 2019 թվականի ընկերության շրջանառության 10 տոկոսը: Վարկը կտրվի 36 ամսով, 24 ամիս անրտոնյալ իսկ մյուս ամիսների համար՝ 12 տոկոս տոկոսադրուքով: Ընկերություններն առաջին 6 ամիսը չեն վճարվելու»:

Էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց, որ ընկերությունները կարող են այդ վարկը օգտագործել երեք ամսվա աշխատավրձի, հարկեր-տուքեր վճարելու, հումքի գնման և ներմուծման համար՝ պայմանով, որ այն պետք է օգտագործվի Հայաստանում: Այդ գումարը կարող է օգտագործվել նաև հանարային ծառայությունների և վարձակալական վճարումներ մուծելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում