Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ Politico

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ Politico

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Tert.amՄեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին նա հայտնել Է Twitter-ի իր էջում, գրում է Politico-ն։

«Իմ թեստի պատասխանը դրական է։ Բարեբախտաբար, ախտանշանները թույլ են արտահայտված, ես ինքնամեկուսացել եմ և աշխատում եմ տնից», – գրել է նախարարը։

Տեսանյութում նա նաև կոչ է արել բրիտանացիներին տանը մնալ և կատարել բժիշկների հանձնարարականները։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հայտնել էր, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ արտահայտվել են թույլ ախտանշաններ: Կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել»,- գրել էր Մեծ Բրիտանիայի ղեկավարը:

Նա մանրամասնել էր, որ ներկայում ինքնամեկուսացել է, սակայն կշարունակի առաջնորդել կառավարության պայքարն ընդդեմ վարակի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում