Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9478-ի, մահացել է 144 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»

Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9478-ի, մահացել է 144 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Tert.amՀարավային Կորեան մեկ օրում գրանցել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, որոնց ընդհանուր թիվը հասել է 9478-ի, մահացել է 144 մարդ, հաղորդել է հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների կազմակերպությունը, գրում է ria.ru-ն։

Տեգու քաղաքը և Քենսան Պուկտո նահանգի երեք քաղաքները հայտարարվել են աղետի հատուկ գոտիներ: Մինչև ապրիլի 5-ը բնակիչներին խնդրել են չլքել իրենց տները, փակվել են մարզական, ժամանցային և կրոնական հաստատությունները:

Կազմակերպության տվյալներով՝ Տեգուի վարակումների նոր համատարած դեպքեր են արձանագրվել ծերանոցում, որտեղ արդեն ավելի քան 90 վարակված կա։

Սեուլում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 390 -ի, Տեգուում՝ 6587-ի, Քենսան Պուկտո նահանգում վարակվել է 1 285-ը, ևս 433 մարդ՝ Կենգիդո նահանգում:

Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 597,458 մարդ, 27,370 մարդ մահացել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում