AM | RU
USD
EUR
RUB

«Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում». Վիտալի Բալասանյան

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ,  Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն օրեր առաջ հանդիպում են ունեցել «Ղարաբաղ տելեկոմ» և «Արցախկապ» ընկերությունների աշխատակիցների հետ, տեղեկացնում է Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը:

Վ. Բալասանյանն, առանց փակագծերը բացելու, հանդիպման առիթն օգտագործելով, բոլորին հայտնել է իր շնորհակալությունը 2016-ի ապրիլյանի օրերին իրենց աշխատանքի համար, քանի որ առանց նրանց ապահոված կապի, ամեն ինչ շատ ավելի բարդ էր լինելու։

«Թեև մինչ օրս առիթ չեմ ունեցել ասելու ու գնահատական տալու և չգիտեմ էլ՝ պատասխանատուներից ով որքանով է գնահատել, որպես առաջին գծի պատասխանատու հիմա նշեմ, որ հոգաչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Չունեինք մեկ մետր հատված, որ կապից դուրս լիներ…»,- ընդգծել է գեներալ Բալասանյանը։

Մինչև հանդիպման մեկնարկն Արցախի նախագահի թեկնածու Վ. Բալասանյանը բոլոր հավաքվածներին բժշկական դիմակներ է բաժանել և խնդրել կրել դրանք՝ այս օրերին շատ ուշադիր լինել մասնագետների հորդորներին։

«Համաշխարհային պատերազմ է, ժողովուրդ, շատ զգույշ պիտի լինենք։ Դեռևս մարտի 15-ին եմ դիմել Արցախի նախագահին՝ կոչ անելով հետաձգել ընտրությունները, բայց մինչ օրս որոշում չկա՝ ինձ համար անհայտ պատճառներով։ Մեր իրավաբանների խումբն ուսումնասիրել է Սահմանադրությունը, և եզրակացությունը հրապարկվել է, ըստ որի, այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել»,- ասել է Բալասանյանը՝ հավելելով, որ իրենք ևս այս օրերին սպասում են երկրի ղեկավարության պատասխանատու որոշմանը։

Ընտրողների հետ հարցուպատասխանի շրջանակում թեկնածուն անդրադարձել է հարցին, թե ընտրվելու դեպքում ունի՞ անհրաժեշտ պրոֆեսիոնալ թիմ կառավարման խնդիրները կարգավորելու համար, քանի որ հենց դրա բացակայության հետևանքով են հետագայում տեղի ունենում սխալներ ու անարդարություններ։

«Մեր ապագա կառավարությունը լինելու է համահայկական։ Գիտե՛ք, ես «Հանուն Արցախի» շարժման ղեկավարն եմ՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք միասնության, որին իրենց աջակցությունն են հայտնել շատ մարդիկ։ Նրանց անցած մասնագիտական ճանապարհը ձեզ շատ բան կասի, ինչպես նաև շատ բան կհուշի այն, թե որ երկրներից են նրանք։ Նրանց հայտարարությունները հրապարակային են, կարող եք ծանոթանալ և համոզված լինել, որ թիմն արդեն ունենք»,- ասել է Բալասանյանը։

Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալ կադրերը շատ կարևոր են, անցել են «խնամի, ծանոթ, բարեկամի ժամանակները»։ Բայց բոլոր նրանք, ովքեր աշխատելու են իր հետ, պետք է հիշեն, որ դա և՛ շատ հեշտ է, և՛ շատ դժվար։

«Ընտրություն կատարելիս, ովքեր ինձ ձայն են տալու, թող ամենայն պատասխանատվությամբ մտածեն ու հիշեն, որ ինձ ընտրելով, ինձ հետ միասին, կանգնում են մեր զորքի շարքերում։ Մենք առաջնորդվելու ենք բացառապես օրենքով և շատ քրտինք ենք թափելու՝ միասին մեր երկիրը կառուցելու համար»,- շեշտել է Արցախի հերոսը։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն ընտրողների հարցերին այս օրերին պատասխանում է անհատական հանդիպումների ժամանակ և առցանց՝ ֆեյսբուքյան էջի և թեկնածուի պաշտոնական կայքի միջոցով։ Ինչպես նաև աշխատում է նախընտրական շտաբի «Թեժ գծի» հեռախոսահամարը, որով ակտիվ կապ է ապահովվում ընտրողների հետ։

Լրահոս
Դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև այլ վայրերում․ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել Ովքեր և ինչպես են մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրում ՀՀ և ինչու են հնդիկները համաձայնել մաս կազմել այս սխեմային (տեսանյութ) Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյան Ղեկավարը, որը չունի երկրի ու ժողովրդի վստահությունը, անկախ անձերից, չարիք է երկրի համար. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Ռ.Քոչարյանի և մյուսների գործով նիստը կհետաձգվի Արմեն Մինասյան. Ադամանդե կրքեր Քաղաքացիներ վարչական պատասխանատվության են կանչվում ոստիկանությունում խաղաղ բողոք արտահայելու համար. «Իրավական ուղի» ՀԿ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին ՌԴ վարչապետը բնակիչներին կոչ է արել այս տարի հանգիստը երկրի ներսում կազմակերպել Փաշինյանն արտաքին քաղաքականության վերաբերյալ տվել է կոնկրետ հանձնարարականներ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին Տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը «Լուսավոր Հայաստանը» ունի առաքելություն՝ պաշտպանելու այլ տեսակետ ունեցողների շահերը. Թանդիլյան Պարետը նոր որոշում է կայացրել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարակման 15 դեպք կա, որից 9-ը երեխաներ են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվում են նվիրատվություններ ստացվել «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը զգուշացնում է երկրում հանրային առողջապահական աղետի վտանգի մասին. Հայտարարություն Արայիկ Հարությունյանն ընդունել է Ջալալ Հարությունյանին Քաջարանի համայնքապետը արձակուրդ է գնացել ՀՀ-ում Իրանի դեսպան․ Հայաստանը միջացք է Իրանի և Եվրոպայի միջև Կառավարությունը, գցելով մեղքը ժողովդրի վրա, խոստովանում է ինքնիշխանության ճգնաժամի մասին. Աշոտյան Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս մեկ քաղաքացու մոտ Հոսանքազրկումներ՝ Երևանում ու Կոտայքում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Սթափվե՛ք. մենք արդեն անցնում ենք կարմիր գծերը. Վլադիմիր Գասպարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 452 դեպք, գրանցվել են մահվան դեպքեր Համբերության բաժակը լցվել է. ԱԱԾ տնօրենը աշխատանքից ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել Եվրոպական երկրները պատրաստվում են ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Մայիսի 25-ից Սևանում կսահմանվի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Բողոքի ակցիա Կապանում. ՈՒՂԻՂ Ոստիկանությունը զորքեր է տեղափոխում Կապան (տեսանյութ) Ռոհանին և Էրդողանը քննարկել են համավարակի պայմաններում օդային սահմանները բացելու հարցը Ոչ թե պետք է նյութերի նախապատրաստություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ Կոչ եմ անում այս խայտառակ գործողությունների պատասխանատուներին դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ. Քաջարանի համայնքապետ Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan