Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել

Բակո Սահակյանն Արցախի ոստիկանությունում խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Times.amՆախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն, որտեղ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Խորհրդակցությանն արծարծվել են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող համալիր միջոցառումների, կայանալիք համապետական ընտրությունների հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ համակարգի աշխատակիցները իրականացնում են կարևոր ու պատասխանատու առաքելություն՝ ուղղված հասարակական կարգի ու անվտանգության պահպանմանը, մեր քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությանը:

Այդ համատեքստում Բակո Սահակյանն ընդգծել է, որ կայանալիք համապետական նշանակության ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակաընթացքում ոստիկանությունը պետք է լիարժեք և արդյունավետորեն իրականացնի իր գործառույթները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր կանոնների պահպանմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում