Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru

Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 3076 նոր դեպք. Ria.ru

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Panorama.amԻրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 3076 դեպք, հիվանդների ընդհանուր թիվը 35 408 է, փոխանցում է ria.ru-ն՝ մեջբերելով Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրի խոսքը։

«IRINN» հեռուստաալիքի եթերում նա հաղորդել է, որ մեկ օրվա ընթացքում մահացել է 139 մարդ։ Փետրվարի 19-ից մինչ օրս հիվանդությունից մահացել է 2,517 մարդ:

Ըստ Ջահանպուրի, հիվանդությունը հաղթահարել է 11.679 մարդ:

Իրանի իշխանությունները մատնանշել են կորոնավիրուսի տարածման հնարավոր «երկրորդ ալիքը», այս առումով նրանք որոշել են սահմանափակել միջքաղաքային ճանապարհորդությունները երկրում՝ բացառությամբ տրանսպորտի, իրավապահների, շտապօգնության և հրշեջներ մեքենաների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում