Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru

Աբխազիան փակում է Ռուսաստանի հետ սահմանը. lenta.ru

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Panorama.amԱբխազիան փակել է սահմանը Ռուսաստանի հետ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով, այս մասին հաղորդվել է հանրապետության նախագահի կայքում, փոխանցում է lenta.ru-ն։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Աբխազիայի գործող նախագահ Վալերի Բգանբան: Նշվում է, որ մինչև ապրիլի 20-ը միայն հանրապետության քաղաքացիները և արտաքսված ռուսները կկարողանան հատել սահմանը:

Մարտի 25-ից երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:

Մինչև ապրիլի 7-ը զանգվածային և կորպորատիվ միջոցառումներ անցկացնելը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը հանրապետություն, արգելվում է: Երկրում փակ են սրճարաններն ու ռեստորանները, մեծ առևտրի կետերն ու զվարճանքի վայրերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում