Կորոնավիրուսից Ֆրանսիայում մահացել է Պատրիկ Դևեջյանը
29/03/2020 13:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, Tert.am: Ֆրանսիական մամուլը գրում է, որ ուրբաթ՝ մարտի 28-ի լույս 29-ի գիշերը Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը: Այս մասին տեղեկացնում է lorientlejour.com կայքը:
Դևեջյանը կորոնավիրուսով վարակման պատճառով հոսպիտալացված էր մարտի 25-ից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դևեջյանի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել․ այս մասին գրված էր քաղաքական գործչի թվիթերյան միկրոբլոգում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում