Ֆիլիպիններում բռնկվել է Lion Air ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ)

Ֆիլիպիններում բռնկվել է Lion Air ավիաընկերության ինքնաթիռը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, Tert.am: Ֆիլիպիններում կործանվել է ինդոնեզական Lion Air խոշորագույն ավիաընկերության ինքնաթիռը, որն ուղևորվելիս է եղել Տոկիո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:

Նշվում է, որ օդանավը բռնկվել է Մանիլայի օդանավակայանի թռիչքուղու վրա գտնվելու ժամանակ: Դրանից հետո պայթյուն է որոտացել:

ԶԼՄ-ների տվյալներով՝ օդանավում 6 ուղևոր է եղել, այդ թվում՝ Կանադայի քաղաքացի, որին բուժում էր անհրաժեշտ, ինչպես նաև անձնակազմի երկու անդամ: Բոլորը զոհվել են:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում