Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 756 մարդ է մահացել Իտալիայում, 624-ն՝ Իսպանիայում. Worldometers

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 756 մարդ է մահացել Իտալիայում, 624-ն՝ Իսպանիայում. Worldometers

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, Tert.am: Իտալիայում 756 մարդ է մահացել նոր տեսակի կորոնովիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին 24 ժամում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

Երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 10 779-ի, ապաքինվածների թիվը հասել է 13 030-ի: Ակտիվ վարակակիրների թիվը ներկա պահին կազմում է 73 880 մարդ:

Ըստ worldometers կայքի թարմացվող տվյալների՝ Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրում հասել է 624-ի: Մահացության ցուցանիշը Եվրոպայի՝ հիվանդությունից երկրորդ ամենատուժած երկրում կազմում է 6606 մարդ: Ակտիվ վարակակիր է 57 484 մարդ, ապաքինվել է 14 709 մարդ:

Մեկ օրում վարակման մեծ թվով դեպքեր են գրացվել Միացյալ Նահանգներում (9 461 մարդ): Վարակվածների ընդհանուր թիվն ԱՄՆ-ում հասել է 113 039-ի, մահացության դեպքերը՝ 2 362-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում