Նեթանյահուի խորհրդականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերել․ Times of Israel
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.am: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ուլտրաօրթոդոքսալ համայնքի հարցերով խորհրդական Ռիվկա Փալուխի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում Է Times of Israel թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Փալուխը որոշել է թեստ հանձնել, երբ կորոնավիրուս է հայտնաբերվել վերջինիս ամուսնու մոտ։ Թեստը դրական պատասխան է ցույց տվել։
Պարբերականը հայտնում է, որ Փալուխը Նեթանյահուի հետ վերջին անգամ շփվել է հինգշաբթի, սակայն հանդիպումն անցկացվել է «անհրաժեշտ հեռավորության պահպանմամբ»։
Ընդհանուր առմամբ, ինքնամեկուսացման մեջ է գտնվում յոթ պատգամավոր։ Սակայն նրանց թիվը կարող է զգալիորեն աճել, երբ պարզվի, թե ում հետ է վերջին շրջանում շփվել Փալուխը, գրում է պարբերականը։
Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի 4247 հաստատված դեպք, զոհերի թիվը հասել է 15-ի:
Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33 976-ի, ապաքինվածներինը՝ 151 766-ի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում