Ղազինյան. Հայաստանը միակն է ԵԽ-ում, որ օգտագործում է համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու համար

Ղազինյան. Հայաստանը միակն է ԵԽ-ում, որ օգտագործում է համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, FacebookԻշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ։

Ես, և վստահ եմ, իմ նման հարյուր հազարավոր մտածող քաղաքացիներ, չեմ հավատում, որ այսօր ԱԺ-ում արտահերթ կարգով քննարկվող օրինագիծը որևէ առնչություն ունի կորոնավիրուսի համաճարակի հետ։

Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը միակն է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում, որ օգտագործում է կորոնավիրուսի համաճարակը ընդդիմադիր մամուլի աշխատանքը սահմանափակելու և մարդկանց անձնական կյանքի և տվյալների գաղտնիության իրավունքը վերացման համար։

Հետևությունը թողնում եմ ձեզ, հարգելի քաղաքացիներ։

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում