AM | RU
USD
EUR
RUB

Ժողովրդավար երկրում նման նախաձեռնությունն ապագա չի կարող ունենալ. Երվանդ Վարոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.amԱյդ օրենքի փոփոխության նախագիծը հիմնավորում չունի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթին, որով ՀՀ-ում համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:

«Օրինագծի հիմնավորումների հատվածից պարզ է դառնում, որ այն չունի հիմնավորում․ առաջին հերթին կասկածահարույց է։ Ընդունելով հանդերձ, որ արտակարգ դրության ընթացքում կարող են տեղի ունենալ իրավունքի սահմանափակման դրսևորումներ, համաճարակի վերահսկման տեսանկյունից անհասկանալի է մնում օգտատերերի հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ու զանգերի տեղակայման անհրաժեշտությունը․ վարակը կրելու կասկածանքով հեռախոսներում որոշակի ծրագիր ներբեռնելու պահանջն ամենաանհասկանալի պահանջն է»,-ասաց նա:

Երվանդ Վարոսյանը անհասկանալի համարեց, թե ինչու պետք է պետությունը հնարավորություն ունենա քաղաքացուն պարտադրել այս կամ այն ծրագիրը ներբեռնել։ «Դա ի՞նչ ծրագիր է, ո՞վ է այն երաշխավորել իբրև անվտանգ ծրագիր, ո՞վ կարող է երաշխավորել, որ այն կարող է ապահովել միայն արտակարգ դրությամբ պայմանավորված տեղեկատվության հավաքում, ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ ծրագրի գործողությունը կդադարեցվի արտակարգ դրության ավարտի հետ։ Սա ամբողջությամբ անհասկանալի է։ Չունենալով համապատասխան հիմնավորումներ՝ կարող ենք փաստել, որ տեղեկատվության նման հավաքման գործընթացը կարող է պարունակել քաղաքացիների իրավունքների անհարկի սահմանափակման դրսևորումներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մտահոգությանը, թե կառավարությունը սա օգտագործում է քաղաքացիների տվյալները հավաքագրելու նպատակով, Վարոսյանը նշեց, որ ուղիղ այդ հարցին պատասխանել հնարավոր չէ, սակայն առկա վիճակն ու հիմնավորումների բացակայությունը հիմքեր չի տալիս իր կողմից նշված վտանգը բացառված համարելու համար։

Անդրադառնալով այլ երկրների փորձին՝ Երվանդ Վարոսյանը համոզմունք հայտնեց, որ ժողովրդավարական ցանկացած երկրում նման նախաձեռնությունն ապագա ունենալ չի կարող:

Լրահոս
ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հատուկ ծառայությունների համար գտածոները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Ոստիկանությունը բերման ենթարկեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում Մի քանի մարզերում գիշերը կգրանցվի մինչև -30 աստիճան ցուրտ Գերիներ ունես, քեզ ու ժողովրդիդ ինչ ասես ասում է Ալիևը, իսկ դու հետը հաց ես կիսում. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18 ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել. արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան Արարատ Միրզոյանը արձագանքել է Մինասյանի հայտարարությանը Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբան Սուրեն Սահակյանը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan