Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից դպրոցական է բեկորային վիրավորում ստացել. համայնքապետ

Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից դպրոցական է բեկորային վիրավորում ստացել. համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.amՄոտավորապես 19:40-ի սահմաններում Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում ադրբեջանական զինված ուժերի կրակոցից երեխա է վիրավորում ստացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ոսկեվան համայնքի ղեկավար Վոլոդյա Ղազինյանը:

«Երեխայի վիճակը նորմալ է վտանգավոր բան չկա, կրծքավանդակի հատվածում է բկորային վիրավորում ստացել: Տանը երեխան կանգնած է եղել, փամփուշտը պատին է կպել և բեկոր է առաջացել, որն էլ պատահական դիպել է երեխային»,-ասաց նա և նշեց, որ տղան 10-րդ դասարան է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում