Կորոնավիրուսն ինքն իրեն չի անհետանա, այն պետք է ճնշվի. ԱՀԿ. CNN

Կորոնավիրուսն ինքն իրեն չի անհետանա, այն պետք է ճնշվի. ԱՀԿ. CNN

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Tert.amԿորոնավիրուսն ինքն իրեն չի անհետանա, ավելի շուտ այն պետք է ճնշվի հանրային առողջապահական միջոցառումների օգնությամբ: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության անհապաղ բուժօգնության գծով գործադիր տնօրեն Մայք Ռայանը:

«Խոսքը միայն մեկուսացման մասին չէ: Անհրաժեշտ է ոչ միայն կայունացնել իրավիճակը, այլև հասնել թվերի նվազեցմանը, ինչը պահանջում է առողջապահական ջանքերի կրկնապատկում՝ վիրուսը հաղթահարելու համար: Այն ինքն իրեն չի հեռանա, պետք է ճնշվի»,– ասել է Ռայանը:

Պաշտոնյան կարևորել է մեկուսացման պահպանումը, ինչպես նաև նշել է, որ բժշկական դիմակներ պետք է կրեն նրանք, ովքեր վարակակիր են:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 759 302-ի, հիվանդությունից մահացել է 36 432 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում