Մոսկվայում կորոնավիրուսով վարակված 4 հիվանդ է մահացել. РИА Новости

Մոսկվայում կորոնավիրուսով վարակված 4 հիվանդ է մահացել. РИА Новости

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Tert.amՄոսկվայում կորոնավիրուսի ախտորոշմամբ 4 հիվանդ է մասնակցել: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հարցով օպերատիվ շտաբին, հիվանդները 76-86 տարեկան էին:

«Մոսկվայում 4 հիվանդ է մահացել, որոնց մոտ հաստատվել էր թոքաբորբ ախտորոշումը և կորոնավիրուսի թեստի դրական արդյունք էր ստացվել: Հիվանդների տարիքը 76-86-ի սահմաններում էր: Նրանցից երկուսին արհեստական շնչառական սարք էր միացված եղել»,- ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:

Մասնավորեցվում է, որ բոլոր հիվանդների մոտ քրոնիկ հիվանդություններ են առկա եղել, մասնավորապես՝ սիրտ-թոքային հիվանդություն, բրոնխիալ ասթմա, գլխուղեղի քրոնիկ իշեմիա և շաքարախտ:

Ռուսաստանում վարակվածների թիվը հասել է 1836-ի, մահացածներինը՝ 13-ի:

Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 37 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 772 000-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում