AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ»․ Հեռավար դասընթացները մի շարք խնդիրներ են վեր հանում

 

«Համավարակի տարածման հետ կապված Հայաստանում կրթական հաստատությունների գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցված է։ Եվ կրթական հաստատություններ հաճախելու անհնարինության պայմաններում դասապրոցեսը տեղախոխվել է համացանցային տիրույթ։ Այդպիսով ֆորսմաժորային իրավիճակում փորձ է կատարվում ուսանողների և աշակերտների դասերը շարունակել հեռավար եղանակով։

Իսկ հեռավար դասընթացների անցկացումը վեր է հանում մի շարք խնդիրներ։ Նախ և առաջ պարզ դարձավ, որ մեծ թվով ուսուցիչներ և աշակերտներ չեն տիրապետում նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններին և դժվարություններ են ունենում այս հարցում։

Ընդհանրապես, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի շատ քիչ ուսուցիչներ ու դասախոսներ են օգտագործում հեռավար ուսուցումը կամ օնլայն հարթակները։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում մանկավարժները շատ ծանրաբեռնված են աշխատում և քիչ վճարվում։

Իսկ ավելի կարճ ասած՝ ժամանակին նրանց հետ համապատասխան աշխատանք չի կատարվել, և նրանք պատրաստ չէին կրթության շարունակման համացանցային ձևաչափին, ինչը մեծապես խոչընդոտում է ներկայիս պայմաններում դասապրոցեսի իրականացմանը։

Հաջորդ հարցը կապված է նրա հետ, որ կան ընտանիքներ, որոնք չունեն համակարգիչ կամ համապատասխան հեռախոս, որի միջոցով հնարավորություն կստեղծվի, որ երեխաները մասնակցություն ունենան հեռավար դասընթացներին։ Նրանց համար նույնիսկ խնդիր է ինտերնետ հասանելիություն ունենալը։

Դրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք գտնվում են սոցիալապես ոչ բարվոք վիճակում։ Եվ միայն հիմա, երբ այդ ընտանիքների երեխաները չեն կարողանում լիարժեքորեն մասնակցել հեռավար դասընթացներին, ԿԳՄՍ նախարարությունը փորձում է ինչ-որ կերպ լուծել նրանց խնդիրը։

Իսկ շատ հաճախ ընտանիքներում լինում է մեկ տեխնիկական միջոց, և երկու և ավելի թվով երեխաները ստիպված են լինում միասին օգտվել այդ հեռախոսից կամ համակարգչից։ Իսկ այստեղ խնդիր է առաջանում կապված նրա հետ, որ լինում են դեպքեր, երբ երեխաների դասերի ժամերը համընկնում են, ինչի արդյունքում հարց է, թե ինչպես պետք է նրանք արդյունավետորեն մասնակցեն դասապրոցեսներին։

Եվ պատահական չէ, որ կրթական գործընթացի համար արդյունավետ հաղորդակցության հետ կապված խնդիրների պատճառով փորձ կատարվեց առնվազն տեսադասերի միջոցով ապահովել անհրաժեշտ դասընթացները աշակերտների և ուսանողների համար։

Սակայն հարկ է նշել, որ դրանց արդյունավետությունը առկա ուսուցման համեմատությամբ բավականին ցածր է, քանի որ նախկինում դրանք երբևէ չեն կիրառվել, և մինչև ուսուցիչներն ու դասախոսները, ուսանողներն ու աշակերտներն ադապտացվեն այսպիսի եղանակով դասերի կազմակերպմանը, որոշակի ժամանակ է պահանջվելու։

Բացի դրանից, աշակերտների և ուսանողների շրջանում կարող է տուժել սովորելու հանդեպ մոտիվացիան, քանի որ կրթությունը, բացի կրթական բաղադրիչից, դասընկերների, ինչու չէ նաև ուսուցիչների ու դասախոսների հետ շփման հնարավորություն էր տալիս, իսկ այժմ ավելի շատ ձևական բնույթ է ստանում։ Եվ այս պայմաններում աշակերտների կամ ուսանողների ուսման հսկողության հիմնական բեռը մնում է նրանց ընտանիքների վրա։

Այսպիսով, ֆորսմաժորային իրավիճակը ցույց տվեց, որ ԿԳՄՍ (նախկինում՝ ԿԳ) նախարարությունը ժամանակին հատուկ ուշադրություն չի դարձրել դասապրոցեսի իրականացման ընթացքում տեխնոլոգիաների հասանելիության և կիրառելիության հարցին։ Բացի դրանից, հեռավար ուսուցման պրակտիկան նախկինում չի կիրառվել, որպեսզի այն ճգնաժամային պայմաններում նորմալ ընկալվի»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Միջերկրական ծովում 4 և 4,9 մագնիտուդ հզորությամբ 2 երկրաշարժ է տեղի ունեցել «Իրավունք». Սուպերնախարարից սուպերփոխվարչապետ «Հրապարակ»․ Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է «Ժողովուրդ»․ Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Փաստ»․ Իշխանության նկատմամբ հանրային տրամադրությունները կտրուկ փոխվել են «Հրապարակ»․ Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան «Ժողովուրդ»․ Ադրբեջանի հետ կապ ունեցող հաքքերական խմբերը հարձակումներ են գործել հայկական կայքերի վրա «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը «Հրապարակ»․ Հակառակորդի կրակոցից այրվել է հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի մեքենան «Փաստ»․ Իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, ևս մեկ վարկ վերցնել «Փաստ»․ Հանրության արձագանքը Արտուշ պապի հանդեպ մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Հարգարժան Մաֆիոզ ընտանիք, դուք չունեք որևէ պատասխան իմ մեղադրանքներին և ինձանից իսկապես սարսափում եք․ Միքայել Մինասյան Սահմանափակվում է լրատվականների՝ վարչապետին ուղիղ հարց տալու և պատասխան ստանալու իրավունքը․ «Մեդիա պաշտպան» Իրանից օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է արտահանվում Հայաստան և Իրաք Այո՛, 6տ. երեխային սեքսի դաս են տալու. Արա Զոհրաբյանը՝ Կոնվենցիայի մասին Իրանում ուժի մեջ է մտել Իսրայելին դիմակայելու մասին օրենքը.«ՌԻԱ Նովոստի» Չենք բացառում որոշակի սցենարի դեպքում կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Տիգրան Ավինյան Կորոնավիրուսով պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը որոշակի ժամկետներով չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթերը Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյանը խոսեց բավականին ծանր իրավիճակի մասին Ունենք 51 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սա պատմական վճիռ է. փաստաբանը՝ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին Եվրոպայի խորհրդարանը «ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման» և «խաղաղ կարգավորման» սկզբունքները ԼՂ հակամարտության վրա չի տարածում Պետք է հստակեցնել բանակցային գործընթացում երկու հայկական պետությունների դերի և պատասխանատվության չափը. Վիտալի Բալասանյան Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը Գազամատակարարման պլանային ընդհատումներ՝ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում ԱԺ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան նոր դեպքեր են գրանցվել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար «Իրատես». Կորոնավիրուսն ընդամենը 2 ամսում իշխանության ողջ ապաշնորհությունը ջրի երես դուրս բերեց «Հրապարակ»․ Իշխանությունը տարբեր միջոցներ է կիրառում «անհնազանդ» պատգամավորներից ազատվելու համար «Իրատես»․ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը» իր դեմ է գործում արդեն «Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են «Իրավունք». Հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա. Կիմ Բալայան «Փաստ»․ Իշխանությունը թերագնահատեց կորոնավիրուսի վտանգը «Իրատես»․ Չկա աշխատանք, չկա գումար, բայց ապրել է պետք «Հրապարակ»․ Կորոնավիրուսի թեստերը վերջանո՞ւմ են. իշխանությունը խուճապի նշաններ է ցույց տալիս «Հրապարակ»․ Հերթը հասել է ԵԿՄ-ին հանելուն. ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan