Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին կշարունակեն հերձել

Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին կշարունակեն հերձել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Analitik.amԽորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի օրակարգը: Այն ավարտվեց, կարելի է ասել, սկանդալային զարգացմանբ: Բանն այն է, որ Իմ քայլը խմբակցությունը, որն ունի 88 պատգամավոր ու կարող է անցկացնել ցանկացած օրինագիծ, տապալեց ու չկարողացավ ընդունել աղմուկ բարձրացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ինչ վերաբերում է նախագծերից մյուսին՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ապա այն դուրս էր եկել օրակարգից, չնայած առաջին ընթերցմամբ անցել էր:

Վերջին նախագծով կառավարությունն առաջարկում էր չհերձել կորոնավիրուսից մահացածներին, քանի դեռ դրա համար չեն կառուցվել հատուկ դիահերձարաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում