Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի

Կորոնավիրուսից առողջացել է ևս մեկ պացիենտ, մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Tert.amՈւնենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են: Առողջություն եմ մաղթում բոլորին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 532 հաստատված դեպք, նրանցից 3-ը մահացել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում