Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Aysor.amՀՀ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում պարտադիր հերձում իրականացնելն արգելվում է՝ կանխելով հերձման հետևանքով վարակի հնարավոր տարածումը՝ ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնայնությունից:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չի իրականացվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում