Ով էր աղմկահարույց օրենքին միակ ձեռնպահ քվեարկող իմքայլական պատգամավորը

Ով էր աղմկահարույց օրենքին միակ ձեռնպահ քվեարկող իմքայլական պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Analitik.amԱյսօր ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցությունը երկրորդ փորձեից առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Երկրորդ ընթեցրմամբ հարցը քննարկվելու է այսօր, ժամը 21:30-ին:

Նշենք, որ նիստին մասնակցում էին միայն իմքայլականները, քանի որ, ինչպես պարզվում է, ընդդիմությանը միայն վերջին վայրկյանին են տեղյակ պահել արտահերթի մասին:

Ինչևէ, աղմկահարույց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 69 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Միակ ձեռնպահ քվեարկողն Աննա Կոստանյանն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում