Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 40 000-ը. Worldometers

Կորոնավիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 40 000-ը. Worldometers

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Tert.am: Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացած մարդկանց թիվը գերազանցել է 40 000-ը: Ինչպես հետևում է Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալներից, կորոնավիրուսից 40 633 մարդ է մահացել: Վարակվածների թիվը հասել է 823 200-ի:

Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 241 966 մարդ, ակտիվ վարակակիր են 608 234-ը:

Մահացության ամենից շատ դեպքեր են գրանցվել է Իտալիայում (12 428), Իսպանիայում (8269), Չինաստանում (3305), ԱՄՆ-ում (3402), Ֆրանսիայում (3024), Իրանում (2 898): 1000-ից ավելի զոհեր ունեն Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները: Մեծ թվով վարակակիրներ կան Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Թուրքիայում, Ավստրիայում, Հարավային Կորեայում, Կանադայում, Պորտուգալիայում:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 178 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում