Արցախում նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է

Արցախում նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ժամը 1:37-ի դրությամբ Արցախում մշակած քվեաթերթիկների արյդունքներով Արայիկ Հարությունյանն առաջատարն, նա ստացել է 33 000 ձայն:

«60 հազարից ավելի քվեաթերթիկ մշակվել է, դրանցից 33 000 ձայն ստացել է Արայիկ Հարությունյանը: Դեռ 15 000 քվեաթերթիկ պետք է մշակվի, որպեսի ընտրություններն առաջին փուլով ավարտվեն: Այս 15 000 մեզ 5 000 ձայն է պետք»,- նշեց «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ ներկայացնելով Արցախի նախագահի ընտրության նախնական ցուցանիշները:

Նրա խոսքով՝ երկրորդ տեղում Մասիս Մայիլյանն է, նա ստացել է 16 300 ձայն, երրորդ տեղում Վիտալի Բալասանյանն է, նա ստացել է 8 600 ձայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում