Ուհանում չեղարկվել է երկու ամիս գործող կարանտինային ռեժիմը (լուսանկարներ)

Ուհանում չեղարկվել է երկու ամիս գործող կարանտինային ռեժիմը (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.amՄարտի վերջին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում չեղարկվել է երկու ամիս առաջ հայտարարված կարանտինային ռեժիմը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ այստեղ վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: Այս մասին գրում է meduza.io կայքը: Քաղաքում արդեն աշխատանքն են վերսկսել ձեռնարկությունների մեծ մասն ու քաղաքային տրանսպորտը: Ապրիլի 8-ից ամբողջովին կչեղարկվեն այլ բնակավայրերի հետ հաղորդակցության արգելքները:

Ուհանն առաջին քաղաքն էր աշխարհում, որտեղից 2019 թվականի դեկտեմբերին սկսվեց կորոնավիրուսի տարածումը: Համաճարակի ընթացքում քաղաքի 11 միլիոն բնակիչներից 50 000-ը վարակվեցին կորոնավիրուսով, 2500 մարդ մահացավ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

В Ухани сняли действовавший два месяца карантин. Фотографии — Meduza

Հետևեք մեզ նաև Telegram-ում