Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է. Minval.az

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է.  Minval.az

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.amԱդրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 61 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում անելով երկրի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբին:

Շտաբի տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 359-ի:

«Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում գտնվում է 328 մարդ, նրանցից 7-ը ծանր վիճակում են, 11-ի վիճակը միջին ծանրության է: Կարանտինում է գտնվում 4518 մարդ»,- տեղեկացրել է շտաբը:

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսից առողջացել է 26 մարդ, մահացել է 5-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 859 338 դեպք, 42 334-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 178 125 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում