Ռուսաստանցի միլիարդատերը հիվանդանոցներ կկառուցի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար

Ռուսաստանցի միլիարդատերը հիվանդանոցներ կկառուցի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Analitik.am«UC Rusal» և «En +» ընկերության համասեփականատեր, ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկան միջոցներ կհատկացնի Իրկուտսկի շրջանի երեք հիվանդանոցների կառուցման համար: Այս մասին հայտնել են տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայությունից, փոխանցում է Լենտան:

Հիվանդանոցի շինարարությունը կսկսվի մոտ օրերս: Կլինիկաները կկառուցվեն Բրատսկում (30 տեղ), Տայեշում (30 տեղ) և Շելեխովում (100 տեղ): Դրանցից յուրաքանչյուրը հագեցած կլինի առողջապահական բարձր որակի սարքավորումներով, որը թույլ կտա անվտանգ իրականացնել բուժօգնությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում