Ռուստամ Բադասյանը, ըստ էության, չբացառեց, որ քաղաքացիների մասին տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ

Ռուստամ Բադասյանը, ըստ էության, չբացառեց, որ քաղաքացիների մասին տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Analitik.amԵրեկ՝ մարտի 31-ին, Ազգային ժողովն ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն արդեն ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից ու մտել ուժի մեջ:

Այսօր՝ ապրիլի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով Analitik.am-ի հարցին՝ կա արդյո՞ք վտանգ, որ հավաքագրված տվյալները կարող են հայտնվել հաքերների տրամադրության տակ, ովքեր են այն կարող են փոխանցել երրորդ կողմի, բառացիորեն հայտարարեց. «Կա հավանականություն, որ վաղը Երկիր մոլորակի վրա աստերոիդ կընկնի և լուրջ հետևանքներ կունենա, կամ կա հավանականություն նաև, որ օպերատորների բազաների տվյալները հաքերները կգրոհեն և կվերցնեն: Կա հավանականություն ամեն ինչի, բայց այս նախագիծը դրա հետ կապ չունի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում