Բակո Սահակյանը ՀՀ ՀՌՀ պատվիրակության հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Բակո Սահակյանը ՀՀ ՀՌՀ պատվիրակության հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ՝ կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ, տեղեկացնում է արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը ողջունել է երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցության շրջանակներում համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացված հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների մշտադիտարկումը՝ այն համարելով կարեւոր ու պահանջված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում