Թոքաբորբից օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի է մահացել

Թոքաբորբից օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀիսուն տարեկանում մահացել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանն ասաց, որ Սարդարյանը մահացել է մարտի 31-ին: «Մեզ հասած տեղեկություններով նրա մահվան պատճառը թոքաբորբն է»,- շեշտեց Կիրախոսյանն ու հավելեց, որ հավելյալ ինֆորմացիա երգչուհու մահվան մասին չունեն:

Երգչախմբի անդամները վերջին անգամ օպերային թատրոնում են եղել մարտի 13-ին:

Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում