Հայրենասերը կարող է ընտրվել, բայց միայն եթե շատ լավ խաբեբա է, իսկ Բալասանյանը էդ գործում շատ վատն է. Արթուր Դանիելյան

Հայրենասերը կարող է ընտրվել, բայց միայն եթե շատ լավ խաբեբա է, իսկ Բալասանյանը էդ գործում շատ վատն է. Արթուր Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, FacebookԻմ հաշվարկով Բալասանյանը պիտի հավաքեր մոտ 10%, դրա փոխարեն նա հավաքել է մոտ 15%: Թվում է, թե դա այդքան էլ մեծ թիվ չէ ու ընդամենը 5%-ի շեղում է, բայց իրականում 50%-ով ավել է, քան ես կանխատեսում էի: Ես չեմ կարծում, որ լիբերալ քաղաքական դիսկուրսի ներքո ազնիվ հայրենասերը կարող է ընտրվել, դա ուղղակի անհնար է: Հայրենասերը կարող է ընտրվել, բայց միայն եթե շատ լավ խաբեբա է, իսկ Բալասանյանը բարեբախտաբար էդ գործում շատ վատն է ու դա էր իր հանդեպ իմ համակրանքի հենասյունը: «Վատը» լինելով հանդերձ` նա իմ սպասելիքները էականորեն գերակատարեց:

Նա միակն էր, ով համարձակվեց խոսել Արցախյան կարգավորման շուրջ աղետալի իրավիճակի մասին, դա արեց, ոչ միայն հստակ անուններ տալով, այլ նաև քաջ գիտակցելով, որ միջին արցախցու մեջ նստած մայր Հայաստանից մեկուսացվելու վախը Բալասանյանից կվանի հազարավոր մարդկանց, ովքեր այլապես իրեն կընտրեին: Իր այդ քայլն օրինաչափ էր: Սարդարապատից մինչև Աղդամ Բալասանյանները անընդհատ էդ քայլին գնացել են: Դա էր պատճառը, որ նա միակն էր, ում հետ մենք ադեկվադներով զրուցեցինք: Էստեղ ներքաղաքական ենթատեքստ չկար, նույնիսկ Ռևում մենք որևէ քարոզչություն չենք արել, թիրախային լսարանն էլ Արցախը չէր, այլ Արցախից դուրս ապրող հայությունը:

Ես նրան ասել էի, որքան քվե նա ունի մեր հաշվարկով ու հոգու խորքում վստահ եմ, որ նա էլ գիտեր, բայց միևնույն է արեց այն ինչ պետք է արվեր: Գեներալը մնում է գեներալ: Մեր համար մեծ պատիվ էր իր հետ ծանոթանալը: Պատիվ ու ծառայելու օրինակ:

Հ.Գ. Իրավիճակը շատ խնդրահարույց է` օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Իդեալական աշխարհում Արայիկ Հարությունյանը հանդես կգար առաջարկով` առաջին երեք տեղը զբաղեցրաց անձանց օգնությամբ ստեղծել համերաշխության կառավարություն ու խուսափել երկրորդ փուլից: Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան եռապետությունը կարծում եմ կարող է էականորեն ապահովագրել Արցախը գալիք մարտահրավերներից: Չորրորդ տեղում դաշնակցությունն է, կարծում եմ իրենք էլ ավանդաբար շատ օգտակար կլինեն գործադիրում:

#հաղթանակըչիվաճառվում

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում