Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Tert.amՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքներ են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, այդ թվում՝ Իդլիբում իրավիճակի կարգավորման ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրագործման մասին:

«Շարունակվել է կարծիքների փոխանակումը սիրիական ճգնաժամի կարգավորման առարկայական հարցերի շուրջ, այդ թվում՝ 2020թ. մարտի 5-ին ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածունների իրագործումը՝ ուղղված Իդլիբում իրավիճակի կայունացմանը», – ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Կողմերը միմյանց տեղյակ են պահել նաև կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպաատակով իրականացվող մջոցառումների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում