«Հրապարակ»․ Չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ Հայաստանում անշեղորեն նվազեցնում են ազատություններն ու իրավունքները

«Հրապարակ»․ Չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ Հայաստանում անշեղորեն նվազեցնում են ազատություններն ու իրավունքները

«Մեր իշխանությունն անշեղորեն նվազեցնում է դեմոկրատական ազատություններն ու իրավունքները մեր երկրում՝ օգտվելով համաճարակային իրավիճակից։ Մինչդեռ տարբեր միջազգային կառույցներից հորդորներ են հնչում՝ չնահանջել դեմոկրատիայից և չսահմանափակել քաղաքացիական իրավունքներն ու խոսքի ազատությունը։

Օրեր առաջ նման հորդորներ է հնչեցրել նաև ՄԱԿ-ը, որ «կորոնավիրուսի հակազդման ցանկացած արտակարգ միջոցառումները պետք է լինեն համաչափ, անհրաժեշտ և ոչ խտրական»։ Իսկ ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ Covid-19-ի բռնկմանն առնչվող արտակարգ դրության հայտարարությունները չպետք է լինեն հիմք՝ թիրախավորելու որոշակի խմբերի, փոքրամասնությունների կամ անհատների։

Այն չպետք է գործի՝ թաքցնելու համար առողջապահության անվան տակ կատարվող ռեպրեսիվ գործողությունները կամ ճնշելու իրավապաշտպանների աշխատանքը։

«Վիրուսին հակազդելու համար նշանակվող սահմանափակումները պետք է հիմնված լինեն հանրային առողջապահության իրավաչափ նպատակների վրա և չպետք է օգտագործվեն՝ պարզապես այլախոհությունը ճնշելու համար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում