Սերժ Սարգսյանի գրասենյակ. Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի

Սերժ Սարգսյանի գրասենյակ. Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Times.amՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տեսանյութ է հրապարակել, որը պատմում է ապրիլյան պատերազմի մասին.

«Չորս տարի առաջ այս օրը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները ցնցեցին ողջ հայությանը: Ժամ առ ժամ սահմանից ստացվող ծանր լուրերը անասելի լարման և անհանգստության մեջ էին պահում ոչ հեռու անցյալում պատերազմի ողջ դաժանությունը տեսած, բազում դժվարություններ և զրկանքներ կրած ժողովրդին: Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի, և հայությունը համախմբվեց:

Ցավոք, բոլորին համախմբել էր լայնածավալ պատերազմի վերահաս վտանգը: Առաջնագիծ էին մեկնում ոչ միայն Հայաստանից ջոկատներ կազմած կամավորները, սահմանապահ զինվորի կողքին կանգնելու պատրաստ ուսանողները, այլև աշխարհի չորս կողմից առաջին իսկ չվերթով Երևան հասնող մեր հայրենակիցները:

Չորս ծանր, լավատեսական լուրերի սպասումներով լի օր, որ հետո պիտի կոչվեր քառօրյա պատերազմ կամ ռազմական մասնագետների բնորոշմամբ` լայնածավալ ռազմական գործողություն:

Այս իրավիճակում ՀՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն իր գործողություններում հաշվարկում էր ամեն վայրկյանը` ռազմական և դիվանագիտական ճակատներում հապաղել չէր կարելի: Նա ավելի քան լավ գիտեր պատերազմի և հաղթանակի գինը, գիտեր հայ զինվորի զորեղ ոգին ու անկոտրում կամքը»։

Մանրամասն` տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում