Ապրիլին տեղի կունենա 2020թ. ամենամեծ ու պայծառ գերլուսինը

Ապրիլին տեղի կունենա 2020թ. ամենամեծ ու պայծառ գերլուսինը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Tert.amԱպրիլի 7-ին տեղի կունենա ընթացիկ տարվա ամենամեծ և պայծառ գերլուսինը, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ դիտարժան բնական երևույթը տեղի կունենա, երբ լիալուսինը համընկնի Լուսնի՝ Երկրին ամենամոտ հեռավորության վրա գտնվելու ժամանակի հետ:

Հայտնի է, որ գերլուսնի դեպքում Երկրի բնական արբանյակը 7-14%-ով ավելի մեծ է երևում, քան սովորական լիալուսնի ժամանակ, ինչպես նաև 30%-ով ավելի պայծառ:

Աղբյուրը հավելում է, որ գարնանային գիշերահավասարից հետո սա կլինի առաջին գերլուսինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում