Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում Զատկի ծեսերն ու պատարագները կանցկացնի փոփոխված ձևաչափով

Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում Զատկի ծեսերն ու պատարագները կանցկացնի փոփոխված ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Վրաստանում գործող արտակարգ իրավիճակի պայմաններում Հայ առաքելական եկեղեցին Սբ Զատկի ծեսերն ու պատարագները կանցկացնի փոփոխված ձևաչափով, գրում է pia.ge կայքը` հղում անելով Վիրահայոց թեմին:

Առաքելական եկեղեցու հետևորդները պատարագը կարող են լսել եկեղեցիների բակից, ձայնային սարքավորումների միջոցով՝ միմյանցից պահպանելով սահմանված հեռավորությունը: Եկեղեցին նաև առցանց ռեժիմով պատարագներ կանցկացնի, որպեսզի հավատացյալները կարողանան ծեսերին մասնակից լինել առանց տնից դուրս գալու:

Զատկից մեկ շաբաթ առաջ` ապրիլի 5-ին ժամը 11:00-ին, պատարագներ կսկսվեն Թբիլիսիի Սուրբ Գևորգ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցիներում:

Վիրահայոց թեմի հաղորդագրությունում ասվում է, որ երիտասարդ կամավորները կհետևեն սահմանված սահմանափակումների իրագործմանը:

Զատկի պատարագները տեղի կունենան նույն եկեղեցիներում՝ ապրիլի 12-ին:

Վիրահայոց թեմի երկու եկեղեցիները բաց են ամեն օր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում