Կորոնավիրուսով վարակվածների թվում կան նաև հղիներ ու երեխաներ. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով վարակվածների թվում կան նաև հղիներ ու երեխաներ. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Analitik.amԿորոնավիրուսով վարակված երեխաներ քիչ կան, հղիներ՝ նույնպես: Կան իհարկե տարեցներ, ինչպես նաև խրոնիկական հիվանդություններով պացիենտներ: Պացիենտների գրեթե 80 տոկոսն ասիմպտոմ են՝ կամ շատ թեթև ջեմություն ունեն, կամ ունեցել են, սակայն հիմա չունեն, կամ չեն էլ ունեցել, ուղղակի որպես ռիսկի խումբ հետազոտվել են, պազվել է, որ դրական են: Դա իհարկե չի նշանակում, որ նրանք ամբողջությամբ անվտանգ են, դրա համար պետք է մնան հսկողության տակ, որպեսզի բարդացման դեպքում արագ զբաղվենք առողջական խնդիրներով: Բացի դրանից, դա կարևոր է, որպեսզի նրանք հիվանդությունը չփոխանցեն այլոց: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարը:

Ինչ վերաբերում է աղբյուրներին, Թորոսյանն ասաց, որ դրանք շատ են, առաջին աղբյուրներից բազմաթիվ նոր աղբյուրներ են առաջացել: Բացի դրանից, գրանցվում են բերովի դեպքեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում