Բակո Սահակյանն այցելել է Թալիշ

Բակո Սահակյանն այցելել է Թալիշ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Times.amԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Թալիշ գյուղ և Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, նույն օրը երկրի ղեկավարը Թալիշում հրավիրել է խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են բանակաշինության և պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման հետ կապված հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում